Կուրթան~Հնեվանք~Արեւածագ/Kurtan~Hnevank~Arevatsag / Armenia, Lori
near Kurtan, Lorru Marz (አርሜኒያ)
Viewed 16 times, downloaded 0 times
Trail photos
Itinerary description
Այս չքնաղ արահետով քայլել սկսել ենք Կուրթան գյուղից, անցել Արեւածագի ձորով, այցելել Հնեվանք, վայելել Ձորագետի հրաշալի տեսարաններն ու բարձրացել Արեւածագ գյուղ։
Արահետը ողջ երկայնքով գծանշված է, այնպես որ ուշադիր լինելու դեպքում չեք մոլորվի։
Տաք սեզոնին կան օձեր։
Հնեվանքի ճանապարհին կա աղբյուր։ Եթե դեպի վանք իջնենք կամ բարձրանաք մեքենայի ճանապարհով, ոչ թե մեր նման՝ ժայռերի մեջ բացված արահետով, ապա կգտնեք մեկ աղբյուր եւս։ Երրորդ աղբյուրի տեղը քարտեզի վրա նշել եմ։ Նկատի առեք, որ ծորակից ջուրը հոսում է դանդա՜ղ, բարա՜կ շիթով։
Եթե ոտքերը գետի մեջ թրջելու սովորություն ունեք, ավելի լավ կլինի դա անեք մինչեւ ժայռին հասնելը։ Այնտեղ ափն ուղղակի հարմար չէ դրա համար։
Վերջին, նշված աղբյուրի մոտ ձեզ, ամենայն հավանականությամբ, կայցելի մի շուն, կամ մի քանիսը։ Բարի են, մարդասեր։
Դեպի Արեւածագ նույնպես բարձրացել ենք նեղլիկ արահետով, բայց դուք, ցանկության դեպքում, կարող եք բարձրանալ մեքենայի ճանապարհով, շարունակելով ուղղությունը վերջին աղբյուրի մոտից դեպի վեր։ Ես խորհուրդ եմ տալիս ճանաչել, մի քիչ հետ դառնալ ու բարձրանալ լեռնային արահետով։ Խենթանալիք սիրուն տեսարաններն ապահովված են։ Ճանապարհի ինչ-որ հատվածներից չմոռանաք հետ շրջվել ու նայել։
Այս արահետն անցնելիս ձեզ հետ աղբի տոպրակներ ունենալը չի խանգարի։

Waypoints
You can add a comment or review this trail
Comments