Activity

Khndzoresk - The tomb of Mkhitar Sparapet / Խնձորեսկ - Մխիթար Սպարապետի շիրմաքար

Download

Trail photos

Photo ofKhndzoresk - The tomb of Mkhitar Sparapet / Խնձորեսկ - Մխիթար Սպարապետի շիրմաքար Photo ofKhndzoresk - The tomb of Mkhitar Sparapet / Խնձորեսկ - Մխիթար Սպարապետի շիրմաքար Photo ofKhndzoresk - The tomb of Mkhitar Sparapet / Խնձորեսկ - Մխիթար Սպարապետի շիրմաքար

Author

Trail stats

Distance
0.4 mi
Elevation gain
256 ft
Technical difficulty
Easy
Elevation loss
256 ft
Max elevation
4,396 ft
TrailRank 
25
Min elevation
4,043 ft
Trail type
Loop
Time
19 minutes
Coordinates
121
Uploaded
May 26, 2022
Recorded
May 2022
Share

near Khndzoresk, Syunikʼ (አርሜኒያ)

Viewed 91 times, downloaded 4 times

Trail photos

Photo ofKhndzoresk - The tomb of Mkhitar Sparapet / Խնձորեսկ - Մխիթար Սպարապետի շիրմաքար Photo ofKhndzoresk - The tomb of Mkhitar Sparapet / Խնձորեսկ - Մխիթար Սպարապետի շիրմաքար Photo ofKhndzoresk - The tomb of Mkhitar Sparapet / Խնձորեսկ - Մխիթար Սպարապետի շիրմաքար

Itinerary description

Mkhitar Sparapet, also known as Mkhitar Bek, was an 18th-century Armenian military commander and participant in the Armenian armed rebellion in the Syunik region of Transcaucasia. He was instrumental in David Bek's victories over the forces of Safavid Iran and the Ottoman Empire in Armenia's Syunik region.[citation needed] Their main headquarters were at the fortress of Halidzor which also served as the administrative center for Syunik. Mkhitar served as chief aide to David Bek and later his successor after his death in 1728.

I think here should be more information in Armenian:

Մխիթար Սպարապետ, Սյունիքի ազատագրական պայքարի ղեկավար։
Հայտնի է, որ նա ծնվել է 17-րդ դարի վերջին՝ Գանձակում։ 1723 թվականին Ժամանելով Զանգեզուր՝ նա միանում է Դավիթ Բեկին։ Մահացել է 1730 թվականին, Խնձորեսկ գյուղում (Հայաստանի Սյունիքի մարզ)։
Մխիթար սպարապետին է նվիրված Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» պատմավեպը, որի սցենարով Է.Գ. Քեոսայանը նկարահանել Է «Հուսո աստղ» կինոնկարը։
Հավանաբար, վաղ տարիքից տեղափոխվել է Վրաստան ու ծառայության անցել վրաց արքունիքում: Վրացական բանակում միշտ էլ շատ հայ զորականներ են ծառայել ու իրենց սրով փառք կերտել: Պարզ է մի բան. Մխիթարը Սյունիք եկավ արդեն սպարապետի տիտղոսով: Հետևաբար, դեռևս վրաց արքունիքում ծառայության ժամանակ աչքի է ընկել քաջությամբ ու հմուտ մարտավարությամբ:

Դավիթ Բեկի կենդանության օրոք Մխիթարն աչքի ընկավ Զևայի ճակատամարտում, երբ գրավեց անառիկ բերդն ու ջախջախեց թուրքական 4000-անոց կայազորը: Ապա աչքի ընկավ Որոտանի բերդի գրոհի ժամանակ: Թուրքական բանակը համառորեն պաշտպանվում էր, սակայն հինգերորդ փորձից հայկական ուժերին հաջողվեց գրավել Որոտանը նույնպես: Բայց Մխիթարի ամենափայլուն հաղթանակը, ինչ խոսք, Հալիձորի ճակատամարտն էր: Թուրքական մեծաքանակ զորքը պաշարել էր ամրացված Հալիձորը: Պաշարման շղթան սեղմվում էր օրեցօր: Եվ հայերը որոշում են անակնկալի բերել թշնամուն: 300 զինյալներով, անակնկալ դուրս գալով թշնամու թիկունքը, Մխիթարը հարվածեց թուրքերին: Միաժամանակ թշնամուն բերդից հարվածեց Դավիթ Բեկը: Թուրքական բանակը ջախջախվեց ու մարտադաշտում թողնելով 13 հազար սպանված՝ ճողոպրեց: Հայերը նաև մեծ ռազմավար ձեռք բերեցին: Մխիթարը, դարձյալ ծուղակ պատրաստելով թուրքերի համար, Մեղրիում մեծ կորուստներ պատճառեց ոսոխին ու ազատագրեց Մեղրին: Թշնամին մեծ կորուստներ տալով՝ միայն Արաքսն անցնելով փրկեց իր բանակի մնացորդները: Այսուհանդերձ, Մխիթարի ու Դավիթ Բեկի միջև որոշ տարաձայնություններ կային.


Դավիթ Բեկի և Մխիթար սպարապետի ղեկավարած շարժման կարևորագույն ձեռքբերումը թերևս այն էր, որ գրեթե չորս հարյուր տարի տևած ամուլ շրջանից հետո հայությունը միայնակ ոտքի ելավ ու ոչ միայն հերոսական ինքնապաշտպանություն կազմակերպեց, այլև հակահարված տալով ոսոխին՝ գրեթե ոչնչից ստեղծեց հայկական պետություն: Սա հայոց պատմության նոր շրջանի թերևս ամենափառահեղ էջն է, որ ցավոք, իր տրամաբանական շարունակությունը չունեցավ: Դավիթ Բեկը կարճ ժամանակում ամրակուռ իշխանություն ստեղծեց: Պարսից շահն առանց վարանելու ճանաչեց հայոց իշխանությունը Սյունիքում, Դավիթ Բեկին կարգեց Կովկասում գտնվող պարսկական բանակների հրամանատար՝ հրամայելով պարսիկ խաներին հաշվի նստել Բեկի հետ ու նրան, ըստ անհրաժեշտության, զինական օգնություն ցուցաբերել: Դավիթ Բեկը ստացավ նաև դրամ հատելու իրավունք: Սրանով, փաստորեն, Սյունիքը՝ Դավիթ Բեկի իշխանությունը, ստանում էր լիակատար անկախություն, որի հաջորդ քայլը պետք է անկախ թագավորության հռչակումը լիներ: Իսկ Դավիթ Բեկի վարած պատերազմներում մեծ էր Մխիթար սպարապետի դերակատարությունը: Քաջ, անվեհեր այս մարտիկն իր ռազմավարական տաղանդով Սյունիքի անկախ իշխանության զորության գրավականն էր:
նա ազատագրեց Ագուլիսը, Նախիջևանն ու պատրաստվում էր առաջ գնալ ու հայկական բանակով մտնել Արցախ՝ այն միացնելու իր իշխանությանը: Բայց օրդուբադցիների դավաճանությունը, ցավոք, միակը չէր: Կործանված Հալիձորից հետո Մխիթարն իր իշխանության կենտրոնը հաստատեց անառիկ Խնձորեսկ գյուղում: 1730 թ. խնձորեսկցիները դավադրաբար սպանեցին Մխիթար սպարապետին։
Սյունիքի իշխանությունն անկում ապրեց:

Comments

    You can or this trail